Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ապրիլի 6-ին հայտարարեցին մի հիմնադրամ ստեղծելու մասին, որը կոչվում է Ինտերնետ տրաֆիկի փոխանակման հայկական կենտրոն կամ ARMIX։
Կենտրոնի ստեղծման նախաձեռնող խմբում են Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցային 11 ընկերություններ, այդ թվում` Orange Armenia-ն, ADC-ն, Ucom-ը, Web-ը, «Ապագա Թեքնոլոջիսը», GNC Alfa-ն։ ARMIX-ին միանալու ցանկություն են հայտնել նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և ինտերնետ մատակարարող iCon ընկերությունը: