Գազայի հատվածում այսուհետ կարգելվի ցուցափեղկերում կիսամերկ մանեկենների, ինչպես նաև կանանց ներքնազգեստ գովազդող մոդելների լուսանկարների տեղադրումը։ Գազայի հատվածը ղեկավարող ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ այդ միջոցառումներն ուղղված են հասարակական բարոյականության պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիշեցնենք, որ սա խմբավորման մտցրած առաջին սահմանափակումը չէ. 2 շաբաթ առաջ ՀԱՄԱՍ-ը տեղի կանանց արգելել է նարգիլե ծխել, իսկ անցյալ տարի փորձում էր կին փաստաբաններին արգելել դատարան ներկայանալ առանց գլխաշորի, իսկ տղամարդկանց՝ աշխատել կանանց վարսավիրանոցներում։
Այդուհանդերձ, խմբավորումը պարբերաբար հայտարարում է, թե մտադիր չէ Գազայի հավածում հաստատել շարիաթի օրենքները։